Սեքսոլոգիա
Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։
Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։
Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։
Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։
Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։
• Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։
• Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։
• Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։
• Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։
• Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։
• Ընդօրինակվող մաստուրբացիան բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։
Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։
Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։
Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։
Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։
Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։
Gagik
19.03.2015
Gagik
19.03.2015
Մեդ-Պրակտիկ
18.03.2015
Հարգելի SUREN, բարև Ձեզ: Ձեզ մոտ առկա է միանգամից երկու խնդիր` էրեկտիլ դիսֆունկցիա և վաղաժամ սերմնաժայթքում, որոնք Ձեր դեպքում փոխկապակցված են: Պատճառները տարբեր կարող են լինել, ինչպես օրգանական, այնպես էլ հոգեբանական: Կարևոր է նաև ճշտել, թե խնդիրը նոր է առաջացել, թե միշտ եղել է, և եթե նոր է, ապա ինչից հետո է առաջացել: Պատճառները պարզելու դեպքում կարելի է խնդրին լուծում տալ: Հարկավոր է նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի խորհրդատվություն:
աննա
18.03.2015
Dina
18.03.2015
Մեդ-Պրակտիկ
17.03.2015
Հարգելի Aren, բարև Ձեզ: Կապված սեռական հասունացման հետ, օրգանիզմում արտադրվում են մեծ քանակությամբ անդրոգեններ, որոնք առաջացնում են ուժեղ սեռական ցանկություն, և քանի որ դեռևս սեռական կյանքով չեք ապրում, կամ այն կանոնավոր չէ, սեռական ցանկությունը բավարավում է այդ կերպ: Կարող եք չանհանգստանալ տարիքի և կանոնավոր սեռական կյանքին անցնելու հետ, այն այլևս չի անհանգստացնի Ձեզ:
Anna
17.03.2015
Anna
17.03.2015
Dina
17.03.2015
Մեդ-Պրակտիկ
16.03.2015
Հարգելի Arm, խնդիրն այլ կերպ կոչվում է վաղաժամ սերմնաժայքում: Պատճառ կարող են լինել ինչպես նյարդային հոգեկան-գործոնները, այնպես էլ օրգանական խնդիրները, որոնք հանդիպում են տարած սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից հետո կամ բորբոքային պրոցեսներից հետո: Հարկավոր է սեքսոպաթոլոգի կոնսուլտացիա, նախ պատճառը պարզելու, այնուհետև համապատասխան բուժում ստանալու համար: Սեռական ակտի տևողությունը որոշ չափով եևկարացնելու համար կարող եք օգտագործել "Անեսթեզին" պարունակող քսուքներ կամ անեսթեզին պարունակող պահպանակներ:
SUREN
16.03.2015
Մեդ-Պրակտիկ
15.03.2015
Հարգելի Ani, իհարկե հնարավոր չէ: Բեղմնավորման համար անհրաժեշտ են սպերմատոզոիդներ:
Մեդ-Պրակտիկ
15.03.2015
Հարգելի Ananun, բարև Ձեզ: Խնդիրը այլ կերպ կոչվում է էրէկտիլ դեֆորմացիա, առաջանում է առնանդամի անատոմիական կառուցվածքի մաս կազմող էլաստիկ թելերի դեֆորմացիայի հետևանքով: Կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի: Էրեկցիայի ընթացքում վնասված հատվածը ձգվում է ավելի քիչ չափով, և առաջանում է թեքվածություն: Կախված նրանից, թե որ կողմ է թեքվում, համապատասխանաբար կա այդ հատվածի էլաստիկ թելերի վնասում: Նման խնդիր հանդիպում է հետևյալ հիվանդությունների դեպքում. Պեյրոնի հիվանդություն, բնածին թեքվածություն և տեղային ֆիբրոզ: Բուժումը կարող է լինել ինչպես կոնսերվատիվ այնպես էլ վիրահատական: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է կոնկրետ հիվանդությունից և վնասվածքի աստիճանից: Հարկավոր է դիմել ուրոլոգի:
Մեդ-Պրակտիկ
14.03.2015
Հարգելի ani, բարև Ձեզ, մի փոքր անհասկանալ է, ինչ նկատի ունեք "հեշտոցի պատերը լայնացել են" կամ ինչպես եք դա պարզել: Ձեռնաշարժությամբ զբաղվելով հեշտցի լայնացում ուղղակիորեն հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է կույս լինելուն, եթե տարբեր երկար առարկաներ չեք օգտագործել ինքնաբավարարման համար, ապա կուսաթաղանթի վնասումը շատ քիչ հավանական է:
Մեդ-Պրակտիկ
14.03.2015
Հարգելի Vahe, բարև Ձեզ, եթե ձեռնաշարժության ժամանակ ունեցել եք էրեկցիա, ապա իմպոտենցիայի մասին խոսք լինել չի կարող: Իսկ առաջին անհաջող սեռական հարաբերությունը կապված է հոգեկան-նյարդային լարվածության հետ, որ որոշ ժամանակ անց կանցնի: Անհանգստանալու կարիք չկա:
Aren
13.03.2015
Մեդ-Պրակտիկ
13.03.2015
Հարգելի Հայկ, առնանդամի թլիպի տակ ժամանակի ընթացքում կուտակվում է ճարպանման նյութ, որը կոչվում է սմեգմա, երկար ժամանակ մնալով այն տհաճ հոտ է ունենում: Անհրաժեշտ է անընդհատ մաքրել այդ հատվածը: Հարաբերության ժամանակ առնանդամի գլխիկը բացվում է, և հոտը ավելի զգալի է դառնում:
Մեդ-Պրակտիկ
12.03.2015
Հարգելի Սրբուհի, նորմայում որոշ քանակի արտադրություն սեռական ուղիներից միշտ էլ կա, սակայն եթե առկա է նաև հոտ, ապա դա խոսում է բորբոքման մասին: Արտադրությունը անմիջականաորեն կապված չէ ձեռնաշարժության հետ, սակայն կարող է կապված լինել հիգիենայի կանոնների խախտման հետևանքով բորբոքման առաջացման հետ: Հնարավոր է, նաև որ իմունիտետի անկման կամ հակաբիոտիկների ընդունման հետ կապված խախտվել է հեշտոցի նորմալ միկրոֆլորան: Քանի որ կույս եք, բնականաբար այլ միջոցներ չեք կարող օգտագործել: Կարող եք կատարել արտաքին լվացումներ հակասեպտիկ լուծույթներով, օրինակ հեքսիկոնի, կալիումի պերմանգանատի շատ թույլ կամ երիցուկի թուրմով: Ցանկալի է, որ օգտագործեք միկրոֆլորան կարգավորող միջոցներ, նարինե, լինքս և այլն: Ինչ վերաբերում է ձեռնաշարժությամբ զբացվելուն, ապա կոնկրետ տարիք չկա, որից հետո կարելի է զբաղվել ձեռնաշարժությամբ:
arm
11.03.2015
Ananun
07.03.2015
Ani
07.03.2015
ani
07.03.2015
Մեդ-Պրակտիկ
07.03.2015
Հարգելի Karina, մի փոքր դժվար է պատկերացում կազմել խնդրի մասին: Եթե ապրում եք սեռական կյանքով ինֆեկցիոն ախտահարման ռիսկը մեծ է: Եթե սեռական կյանքով չեք ապրում և կույս եք, ապա հնարավոր է դա լինի շփաբորբ: Կարող եք կատարել արտաքին լվացում հակասեպտիկ լուծույթներով: Խնդրի չվերանալու դեպում դիմեք գինեկոլոգի:
ani
06.03.2015
Vahe
03.03.2015
Հայկ
01.03.2015
Սրբուհի...
28.02.2015
Karina
20.02.2015
Մեդ-Պրակտիկ
16.02.2015
Հարգելի Tigran, անհանգստանալու կարիք չկա, սեռահասունացման ժամանակ տղամարդկանց ցայլքի շրջանում սկսում են աճել մազեր, այդ թվում նաև առնանդամի հետևի հատվածում:
Մեդ-Պրակտիկ
15.02.2015
Հարգելի David, Ձեր տարիքում նման երևույթներ հաճախ են հանդիպում, դա կապված է հորմոնալ տեղաշարժերի, սեռական մեծ ցանկության հետ, որը ցավոք միշտ չէ որ կարող է բավարարվել: Տարիքի հետ, երբ սեռական կյանքը կանոնավորվի դրանք կվերանան: Անհանգստանալու կարիք չկա:
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն